Կալանավորվել է նախագահի աներձագը
ԱմենաընթերցվածՎրաստանում ապօրինի հրազենային զենք պահելու եւ կրելու համար կալանավորվել է երկրի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եղբայրը՝ Միխայիլ Մգալոբլիշվիլին, հայտնում է «Ւմեդի» հեռուստաընկերությունը:
Այս տեղեկությունը նախագահական ընտանիքը դեռ չի մեկնաբանել:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մգալոբլիշվիլին նախկինում 3 դատվածություն է ունեցել: Վերջին անգամ նա 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության խմբակային փորձի համար, սակայն 2015-ին նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել՝ բանտում մնալով 3 տարի:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Թբիլիսիում հրազենային վիրավորում էր ստացել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: