Ճապոնիայում ցունամիի սպառնալիքի պատճառով կտարհանվի ավելի քան 200 000 մարդ
ԱշխարհՃապոնիայում մոտ 210 000 բնակիչ ցունամիի վտանգի պատճառով իշխանություններից տարհանվելու հրաման է ստացել։ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող պրեֆեկտուրաներում բնակվող քաղաքացիները ստիպված կլինեն լքել իրենց բնակության վայրը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ տարերքների հնարավոր ազդեցության գոտում չեղարկվել է 27 ներքին չվերթ։
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը հայտարարել է Տոնգայի Թագավորությունում ստորջրյա Հունգա Տոնգա Հունգա Հաապայ հրաբխի ժայթքման պատճառով ցունամիի սպառնալիքի մասին։
Ճապոնիայի ափամերձ շրջաններում արդեն գրանցվել են մինչեւ 1,2 մետր բարձրությամբ ալիքներ։ Սպասվում է մինչև 3 մետր բարձրության ցունամի։