«Կրեմլում անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին»
ՔաղաքականությունԿարեն Կարապետյանը եկել է մի պարզ առաքելությամբ՝ կցել Հայաստանը «Գազպրոմի» և ոչ էլ նույնիսկ Ռուսաստանին, ուստի վարչապետի բոլոր քայլերն ու հայտարարությունները պետք է դիտել նախ և առաջ այս տեսանկյունից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:
Խզմալյանը համոզված է, որ «Կրեմլում վաղուց անվստահություն են հայտնել Սերժ Սարգսյանին», քանի որ ռուսական իշխանությունները դիմադրության տարրեր են նկատում Սարգսյանի «հնազանդության» մեջ, ուստի Կրեմլը, դեմս Կարեն Կարապետյանի, Հայաստանում նախապատրաստվում է «փափուկ փոփոխություններ»:
– Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները կարևորագույն հարցերի՝ տնտեսության վիճակի, կոռուպցիայի, մենաշնորհների և նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
– Կարծում եմ՝ երևույթներն անհրաժեշտ է դատել և վերլուծել ամբողջությամբ և սխալ է մանրամասների ետևից ընկնելը, որովհետև դա միայն խանգարում է տեսնել ամբողջը: Իսկ ամբողջը տեսնելու համար պետք պարզ հարց տալ: Վարչապետի ելույթը նվիրված էր իր պաշտոնավարման առաջին 100 օրվա աշխատանքի արդյունքներին: Եթե ոչ թե նրան, այլ ինքներս մեզ հարցնենք՝ որո՞նք էին այդ արդյունքները, ապա կարող ենք ուղիղ մատնանշել երկու արդյունք: Առաջինը հայտարարությունն էր Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի վերացման մասին, ինչպիսին էլ որ լինեն դրա բացատրությունները, և երկրորդը կապված էր նրա դիրքորոշմանը հայ-ռուսական հարաբերություններին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կամ երկկողմ ձևաչափով: Եթե վերլուծենք դա՝ որպես արդյունք, կտեսնենք, որ այս գործիչը, որը Հայաստան էր եկել «Գազպրոմից», և դա գաղտնիք չէ ոչ ոքի համար, եկել մի պարզ առաքելությամբ՝ կցել Հայաստանը ոչ թե նույնիսկ Ռուսաստանին, այլ «Գազպրոմի» շահերին, որովհետև այսօր Ռուսաստանի իշխող տնտեսական համակարգը գազանավթային կոնգլոմերատն է («Գազպրոմ» «Ռոսնեֆտ»), որը սպասարկում է Ռուսաստանի ներկայիս չեկիստական վարչախումբը: Կարեն Կարապետյանը հանդիսանում է ռուսական իշխանության ներկայացուցիչը, տեղապահը և կատարում է իր ղեկավարության առաջադրանքները, հետևաբար միամտություն է նրանից որևէ այլ սպասելիքներ ունենալը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում