Հայերեն


«Ռուսաստանին մնում է միայն մեկ բան. պատերազմ հրահրել Արցախի և Ադրբեջանի միջև»

Քաղաքականություն

168.am-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ.

– Պարոն Վարդանյան, երբ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանում որոշակի ոգևորություն կար, խոսվում էր տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների մասին: Արդյոք հիմա հայ–իրանական տնտեսական հարաբերությունները որոշակիորեն ետին պլան չե՞ն մղվում՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ Իրանի բավական սերտ համագործակցության համատեքստում։

– Այո, Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանում մեծ ոգևորություն կար, ինչն անհիմն չէր: Սակայն խնդիրն այն է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, չնայած առկա մեծ ներուժին, զգալի արդյունքներ չեն կարող ցույց տալ՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը: Հայաստանի արտահանման հնարավորություններն ու տեսականին շատ սահմանափակ են: Օրինակ՝ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ մեծ թիվ է կազմում ոգելից խմիչքների արտահանումը, որը, հասկանալի պատճառներով, Իրան չի կարող արտահանվել: Կամ մենք չենք կարող պղինձ և մոլիբդեն արտահանել, քանի որ մեր հարևան երկիրը դրա կարիքը չունի: Պետք է նշել նաև, որ երկար տարիներ գտնվելով միջազգային պատժամիջոցների ներքո՝ Իրանը դարձել է ինքնաբավ երկիր, և շատ ապրանքներ հենց ինքն է արտադրում: Բացի դրանից, տեղական արտադրողներին խրախուսելու և նրանց արտադրանքը պաշտպանելու համար Իրանում բարձր մաքսատուրքեր են սահմանված այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար: Այսինքն՝ օբյեկտիվորեն մեր երկիրը չի կարող շատ մեծ քանակով և տեսակի ապրանքներ արտահանել: Ներկայումս Հայաստանից դեպի Իրան արտահանվում է մոտ 100 տեսակ ապրանք, այն էլ՝ քիչ քանակությամբ: Այստեղ կարևոր է, որ Հայաստանը դառնա իրանական ապրանքների արտահանման համար տարանցիկ երկիր, և այդ կապակցությամբ որոշակի քայլեր արվում են, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է, որ իրանական ապրանքները հենց իր տարածքով տեղափոխվեն Ռուսաստան և Եվրոպա:

– Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հնարավո՞ր է, որ առաջիկայում Թուրքիան էլ միանա այս եռյակին, ու Հայաստանին մեկուսացնելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն իրականանա, թե՞ Իրանը կփորձի հավասարակշռությունը պահել:

– Ռուսաստանը և Ադրբեջանը, արդեն մի քանի տարի է, քայլեր են ձեռնարկում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխարհաքաղաքական եռանկյունի ստեղծելու և այն զարգացնելու ուղղությամբ: Ռուսաստանի նպատակն Արևմուտքին հակադրվելն է, ընդդեմ նրա հակակշիռներ ստեղծելը, իսկ Ադրբեջանը ձգտում է այն օգտագործել Հայաստանի մեկուսացումն ավելի խորացնելու, ինչպես նաև՝ մեր երկու ռազմավարական դաշնակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, իր կողմը քաշելու համար: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկիրը մի կողմից՝ հարաբերությունները բարելավում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, բայց մյուս կողմից էլ՝ չի շտապում նետվել Արևմուտքի գիրկը: Խորացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Իրանն Արևմուտքին ցույց է տալիս, որ ինքն ունի այլընտրանք, և, եթե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շարունակեն որոշ հարցերում կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, ապա այդ երկիրը կարող է թեքվել դեպի Ռուսաստան: Խոսքն առաջին հերթին՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման և զարգացման, ինչպես նաև՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին է, որոնց պատճառով այդ երկիրը հաճախակիորեն քննադատության է արժանանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Բացի այդ, Իրանը միացել է այդ աշխարհաքաղաքական եռանկյունուն, քանի որ Ադրբեջանի միջոցով կարող է տնտեսական հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ: Մոսկվա-Բաքու-Թեհրանին միանալու մեծ հնարավորություն ունի նաև Անկարան, քանի որ Թուրքիան նույնպես զգալիորեն վատացրել է հարաբերություններն Արևմուտքի հետ: Թուրքիայի միացումն այդ եռանկյունուն արդեն իսկ ուրվագծվում է, և մենք տեսնում ենք, թե որքան արագ տեմպերով են զարգանում նաև թուրք-իրանական և ռուս-թուրքական հարաբերությունները: Պատահական չէ, որ Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը մեկնեց Թուրքիա, որտեղ նրան շատ ջերմ ընդունեցին, ինչպես նաև որոշում կայացվեց, որ Իրանը կմեծացնի գազի արտահանման ծավալները Թուրքիա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Իրանը կմեկուսացնի՞ Հայաստանին, թե՞ ոչ, ապա իմ խորին համոզմամբ՝ Իրանը զուգահեռաբար կզարգացնի նաև հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Իրանին ձեռնտու չէ կախվածության մեջ մնալ Ադրբեջանից՝ հաշվի առնելով այդ երկու երկրների միջև նախկինում եղած բավականին լարված հարաբերությունները: Թեհրանը կխորացնի նաև Երևանի հետ հարաբերությունները, քանի որ Իրանին պետք է ուժեղ Հայաստան՝ ի հակակշիռ Ադրբեջանի: Պատահական չէ, որ Իրանը որոշում կայացրեց Վրաստան գազ արտահանել հենց Հայաստանի տարածքով, չնայած Ադրբեջանը նույնպես առաջարկել էր իր ենթակառուցվածքները տրամադրել Իրանին՝ գազի արտահանման համար:

– Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ու դրա համար ի՞նչ հնարավորություններ կան:

– Ներկայումս Հայաստանն Իրանին առաջարկում է այդ երկրների ապրանքները ավտոմոբիլային ճանապարհով բեռնատարներով հասցնել Երասխ, որտեղից էլ արդեն գոյություն ունեցող երկաթուղով իրանական ապրանքները կհասնեն Վրաստան, այդտեղից էլ՝ Եվրոպա: Այդ նպատակով Հայաստանը պետք է արագացնի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց Ձորի հատվածների շինարարությունը: Բացի դրանից, տարեսկզբին «Ջուլֆա-Երասխ» երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի և Իրանի միջև բանակցություններ են ընթացել ու դրա ֆինանսավորման շուրջ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել:

– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Իրանն այս պահին ի՞նչ դիրքորոշում ունի՝ հաշվի առնելով իրանաադրբեջանական մերձեցումը: Իրանը Հայաստանի համար կստանձնի՞ այնպիսի դեր, ինչպես, օրինակ, Թուրքիան է Ադրբեջանի համար:

– Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մյուս կողմից էլ՝ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այդ երկիրը դեմ է նաև մադրիդյան սկզբունքներին և տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահների առկայությանը: Միաժամանակ կարծում եմ՝ պետք չէ ընկնել պատրանքների մեջ. Իրանը երբեք Հայաստանի համար չի կարող ստանձնել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար: Իրանը տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրականացնի հավասարակշռված քաղաքականություն՝ բացահայտորեն չաջակցելով կողմերից մեկին:

– Նշեցիք, որ Իրանը դեմ է մադրիդյան սկզբունքներին և տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահների առկայությանը, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի պլանը հենց դա է. ի՞նչ սպասենք առաջիկայում, Իրանը թույլ չի՞ տա, որ ռուսական պլանն իրականանա:

– Կարծում եմ՝ Իրանը Ռուսաստանին կհասկացնի, որ դեմ է Ղարաբաղ զորք մտցնելուն: Դրան ակնհայտորեն դեմ է նաև Արևմուտքը, այնպես որ, Ռուսաստանին մնում է միայն մեկ բան. պատերազմ հրահրել Արցախի և Ադրբեջանի միջև, և, եթե հայկական զինված ուժերը պարտություն կրեն, և ադրբեջանցիները տարածքներ գրավեն, այստեղ հայկական կողմի խնդրանքով մտնեն՝ որպես խաղաղապահներ: Այլ տարբերակ Ռուսաստանին չի մնում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված