Կես տոննա կշռող մարդը
ԱշխարհՊակիստանում բնակվող 25-ամյա Արբաբ Խիզեր Հայաթը, թվում է, Marvel-ի պատկերապատումների «Հալք» սուպերհերոսի իրական մարմնավորումն է:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, պակիստանցին, ով կշռում է 436 կգ, իրեն համարում է աշխարհի ամենաուժեղ մարդը: Նա ցանկություն է հայտնել պատմության մեջ հայտնի դառնալ որպես ժամանակակից Հերկուլես:
Մարդան քաղաքում բնակվող տղամարդը տեղի լրագրողներին հայտնել է, որ 2012-ին Ճապոնիայում անցկացված ծանրամարտի մրցույթի ժամանակ հաջողացրել է 5000 կգ բարձրացնել:
Տղամարդը հայտարարել է, որ ցանկանում է պրոֆեսիոնալ ռեսթլեր և ծանրորդ դառնալ: Նա օրական 10 000 կալորիա պարունակող սնունդ է ընդունում, որպեսզի ավելի մեծ քաշ ունենա: Նա ամեն օր նախաճաշին 36 ձու է ուտում, օրական 3 կգ միս է օգտագործում և 5 լիտր կաթ խմում: Պակիստանցու հասակը կազմում է 190 սմ:
Նա նշում է, որ իր միակ խնդիրը մեքենա նստելն ու իջնել է: Նա մեծ արտաճանապարհային է վարում: