Հայերեն


Ադրբեջանի հակառուսական կեցվածքն առաջ կբերի Մոսկվայի օրինաչափ արձագանքը. «Հայաստանի Հանրապետություն»

Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.  «Սեփական զինված ուժերը ռուսական ազդեցությունից հեռացնելուն զուգահեռ Ադրբեջանն սկսել է ոչ միայն ներգրավվել հակառուսական աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ծրագրերում, այլեւ որոշ դեպքերում հանդես է գալիս նման նախագծերի նախաձեռնողի կարգավիճակում: Ասվածի համատեքստում ուշագրավ գործընթաց տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ Ուկրաինա Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ: Հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիեւում քննարկվել են Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրներին միավորող տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները։ Այս նախաձեռնությունը իրենից ներկայացնում է տրանսպորտային եւ տնտեսական կապ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի միջեւ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թվականին, բայց կանոնադրությունն ընդունվել է միայն 2006 թվականին: ՎՈւԱՄ-ի նպատակն ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին հակազդելն է: Կազմակերպության հիմնական տնտեսական բաղադրիչը Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ուղիների ձեւավորումն է՝ Միջին Ասիայի էներգակիրները Անդրկովկասով եւ Ուկրաինայով Եվրոպա արտահանելը: Այս ակնհայտ հակառուսական ծրագիրը գրեթե 15 տարի գործնականում սառեցված էր, եւ այսօր նրա ակտիվացումը լիովին տեղավորվում է ՌԴ-ի շուրջ ընթացող անբարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Հատկանշական է նաեւ, որ ՎՈւԱՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացների ակտիվացման մասին խոսվում է «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը զուգահեռ: Այս միտումը նվազագույնը նշանակում է Ադրբեջանի եւ Վրաստանի բանավոր հայտարարություն այն մասին, որ նրանք մերժում են «3+3» ձեւաչափը, իսկ առավելագույնը՝ դուրս են գալիս ՌԴ տնտեսական շահերի դեմ: Կիեւում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինան եւ Ադրբեջանը երկկողմանի 5 պայմանագիր ստորագրեցին՝ երկկողմ առեւտրի ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգության հարցում համագործակցության մասին։ Կողմերը նաեւ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գյուղատնտեսության ոլորտի երկրների գերատեսչությունների միջեւ։ Ուկրաինայի «Նեֆտեգազի» խորհրդի նախագահ Յուրի Վիտրենկոն եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում։ Փաստաթղթի համաձայն՝ երկրները պայմաններ կստեղծեն Ուկրաինայի նավթի ու գազի շուկայում նախագծերի համատեղ իրականացման համար։ Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի տարածք նավթի ու նավթամթերքի մատակարարման ու փոխադրման, ինչպես նաեւ ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման մասին է։ Հուշագիրը նաեւ նախատեսում է համաձայնագրեր Ուկրաինայում նոր նավթավերամշակման գործարանների կառուցման, ինչպես նաեւ Կիեւին բնական գազի մատակարարման, ստորգետնյա պահեստարաններում դրանց պահպանման վերաբերյալ։ Ուկրաինան առաջին հերթին դիտարկում է ադրբեջանական բնական գազի ներկրման հնարավորությունը, որը մատակարարվելու է նաեւ եվրոպական շուկա՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի երկրորդ եւ երրորդ փուլերի իրականացման շրջանակներում։ Սա Ռուսաստանին ուղղված Ադրբեջանի շատ կոշտ քայլն էր, այն դեպքում, երբ ՌԴ-ն շատ զգայուն է գազի համաշխարհային շուկայում իր ունեցած բնական մենաշնորհի պահպանման հարցերում: Ստացվում է, որ Ադրբեջանը տեւական ժամանակ չէր խոսում ՎՈւԱՄ-ի մասին, այդ ընթացքում գնում էր ռուսական նորագույն ռազմական տեխնիկա եւ Թուրքիայի հետ Արցախում պատերազմ հրահրերուց հետո արագ սկսեց հրաժարվել ռուսական սպառազինությունից ու փորձում է վերակենդանացնել հակառուսական նախագիծը: Պատահական չէ, որ կողմերը նաեւ պայմանավորվեցին սեւծովյան եւ կասպյան ավազաններում ռազմավարական համագործակցության, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելու, հիբրիդային պատերազմներին համատեղ դիմակայելու հարցերում: Սա՝ այն դեպքում, երբ Սեւ ծովում վերջին շրջանում ակտիվացել է ՆԱՏՕ-ն, եւ վերջինիս նավերը գրեթե չեն լքում ուկրաինական ծովափնյա գոտիները: 

Ավելին՝ այստեղ

Ուժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար
Ամենադիտված