Պելեն քիմիաթերապիա անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից
ՍպորտՖուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն դուրս է գրվել կլինիկայից, որտեղ նա քիմիաթերապիա է անցել՝ մարմնում նորագոյացությունների հայտնաբերման պատճառով։ Նրա հոսպիտալացման մասին հայտնի է դարձել նախօրեին։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բուժհաստատության հաղորդագրությունը, Պելեի վիճակը գնահատվում է կայուն։ Նա բժիշկների հսկողության տակ էր Սան Պաուլոյի կլինիկայում:
Նախկինում Պելեի մոտ արդեն հայտնաբերվել էին ուռուցքներ աղիներում, լյարդում, ինչպես նաև թոքերի վրա։
Պելեն ֆուտբոլի աշխարհի միակ եռակի չեմպիոնն է (1958, 1962, 1970)։ Նա հանդես է եկել Բրազիլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հանդես է եկել «Սանտոս» և «Նյու Յորք Կոսմոս» ակումբներում։ Ի թիվս այլ բաների, նա 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով։