ԱՄՆ-ն նոր ռազմական օգնություն է ուղարկել Ուկրաինային
ԱշխարհԱՄՆ նոր ռազմական օգնության առաջին խմբաքանակը հասցվել է Ուկրաինա, հայտնել են Կիևում ԱՄՆ դեսպանատանը։
«Օգնության առաջին խմբաքանակը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս որոշել էր ուղարկել Ուկրաինա, ժամանեց այս գիշերը։ Այս բեռնափոխադրումը ներառում է մոտ 200 000 ֆունտ (90,7 տոննա) մահաբեր զենք, այդ թվում՝ զինամթերք ուկրաինական առաջնագծի պաշտպանների համար», - ասվում է դեսպանատան Twitter-ի գրառման մեջ:
Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինա, իսկ հետագա մատակարարումները սպասվում են առաջիկա շաբաթների ընթացքում:
Մոսկվան իր հերթին բազմիցս հորդորել է Վաշինգտոնին դադարեցնել Կիևին զենքի մատակարարելը։