Բորուսիան արտագնա հաղթանակ տարավ Հոֆենհայմի նկատմամբ
ՍպորտԲունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։
«Մեղուների» կազմում գոլի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը և Մարկո Ռոյսը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Դավիդ Ռաումը։ «Հոֆենհայմի» կազմում աչքի ընկան Անդրեյ Կրամարիչը և Ժորժինյո Ռուտտերը։
«Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
«Բորուսիան» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Հոֆենհայմը» 31 միավորով 6-րդ տեղում է։