2021 թվականին ամենաշատ մարզաշապիկներ վաճառած 10 ակումբները
ՍպորտՖԻՖԱ-ի կողմից վավերացված Euromerica Sport Marketing-ը պարզել է, թե եվրոպական որ ակումբներն են ամենաշատ մարզաշապիկները վաճառել 2021 թվականին։
Ցուցակը գլխավորել է Մյունխենի «Բավարիան»՝ նախորդ տարի վաճառվել է 3,2 միլիոն մարզաշապիկ՝ ավելի շատ, քան ցանկացած այլ ֆուտբոլային ակումբ: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 3 միլիոն վաճառված մարզաշապիկով, որին հաջորդում է «Լիվերպուլը»՝ 2,4 միլիոն։
Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. Բավարիա՝ 3,25 մլն մարզաշապիկ
2. Ռեալ Մադրիդ՝ 3,05 մլն
3. Լիվերպուլ՝ 2,45 մլն
4. Մանչեսթեր Յունայթեդ՝ 1,95 մլն
5. Յուվենտուս՝ 1,42 մլն
6. Բարսելոնա՝ 1,34 մլն
7. Չելսի՝ 1,31 մլն
8. Դորտմունդի Բորուսիա՝ 1,222 մլն
9. ՊՍԺ՝ 1,18 մլն
10. Մանչեսթեր Սիթի՝ 1,087 մլն