Մասկը Բայդենին անվանել է «խամաճիկ»
ԱշխարհTesla-ի հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին այն բանից հետո, երբ նա գովաբանել է ամերիկյան General Motors և Ford ընկերություններին էլեկտրական մեքենաների արտադրության համար, սակայն չի հիշատակել Tesla-ն։
Դրա համար գործարարն իր Twitter-ում նախագահին անվանել է «մարդկային կերպարանքով խամաճիկ» և հայտարարել, որ «նա ամերիկյան հասարակությանը հիմարի տեղ է դնում»։
«Ապագան կստեղծվի հենց այստեղ՝ Ամերիկայում։ GM-ի և Ford-ի պես ընկերություններն այստեղ ավելի շատ էլեկտրոմեքենաներ են կառուցում, քան երբևէ»,- գրել է Բայդենը Twitter-ում: