Գործարար է սպանվել
ԱշխարհՎրացական Գորի քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակել են գործարար Գուրամ Գոգիչիալիշվիլիի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի «Դեմոկրատական շարժում» կուսակցության գրասենյակի մոտակայքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ինչպես փոխանցել է «Рустави 2» հեռուստաընկերությունը, գործարարին կրակել են, երբ նա մտնելիս է եղել գրասենյակի բակ:
Ի դեպ, կուսակցությունում հայտնել են, որ ոչ մի կապ չեն ունեցել գործարարի հետ և չգիտեն, թե ինչու էր նա եկել: Սպանության հանգամանքները պարզում են իրավապահ մարմինները: Հանցագործներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: