Փաշինյանը ցանկանում է ամրապնդել իր հակառուսական և հակահայկական կուրսը. քաղաքագետ
Քաղաքականությունregnum.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի ամրապնդել իր իշխանությունը, որպեսզի շարունակի վարել արևմտամետ և հակառուսական քաղաքականություն։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Ասլան Ռուբաևը։
Փորձագետը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը անկախ քաղաքական գործչի իր հեղինակությամբ ապահովել է Փաշինյանի լեգիտիմությունը։ Ուստի Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանի լեգիտիմությունը հայ հասարակության աչքում կնվազի։
«Փաշինյանը հավատարմորեն կատարում է այն խնդիրները, որոնք իր առջև դրել է Արևմուտքը: Բավականին դժվար է կանխատեսել, թե ինչպես կփոխվի Հայաստանի սահմանադրական համակարգը հիմա, բայց, ամենայն հավանականությամբ, այն կփոխվի հենց Փաշինյանի իշխանության ամրապնդման ուղղությամբ, որպեսզի հետագայում իրականություն դառնան հակառուսական և հակահայկական այն բարեփոխումները, որոնք նա իրականացնում է հիմա»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը