Ծերունին հարություն է առել սեփական հոգեհանգստի ժամանակ
ԱշխարհՉինաստանի Ցզյունլյան գյուղից 75-ամյա ծերունին վախեցրել է հարազատներին՝ արթնանալով դագաղի մեջ՝ իր սեփական հուղարկավորության արարողության ժամանակ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Mirror-ին:
Տղամարդը տառապել է թուլությամբ և երկար ժամանակ քնած է անցկացրել, ինչի հետևանքով հարազատները կարծել են թե նա մահացել է և սկսել են հոգեհանգստի արարողությունը կազմակերպել:
Ներկա պահին նախկին «մեռյալը» գտնվում է տանը և ապաքինվում է:
Հարազատների խոսքերով՝ պապիկը մի քանի օր շարունակ մեռյալի տեսք է ունեցել :
Հոոգեհանգստի արարողությունից 8 ժամ անց «մեռյալը» արթնացել է և ասել. «Ի՞նչ է կատարվում, դուք իմ հոգեհանգիստն եք պատրաստո՞ւմ»:
Տղամարդուն հենց այդ պահին հանել են դագաղից: Սա առաջին նմանատիպ դեպքը չէ,ավելի վաղ հայտարարվել է որ դագաղում արթնացել է «մահացած» նորածինը: