ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 31-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 482.78 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 539.55 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 649.15 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 729.55 դրամով և կազմել 27755.19 դրամ: Արծաթի գինը նվազել է 20.95 դրամով և կազմել 349.24 դրամ: Պլատինի գինը նվազել է 753.46 դրամով և կազմել 15568.3 դրամ: