Նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ
ՔաղաքականությունՍահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ:
Ըստ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները:
Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը: