Հայերեն

Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ դեմոկրատիայի համար

Աշխարհ

«ԱՌԱՋԻՆ»

ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության արարողությանը մնացել է ընդամենը մի քանի օր, բայց ինչպես 2016 թ. նախագահական քարոզարշավն ու ընտրություններն էին բավական արտասովոր իրենց զարգացումներով և արդյունքներով, այնպես էլ այսօր սկանդալային պատմություններն ու աղմուկը շարունակում են մնալ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անբաժանելի ուղեկիցը:

Հիմնական թեման այս համատեքստում առնչվում է նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության, կիբերհարձակումների և Թրամփի ու Ռուսաստանի հնարավոր գաղտնի կապի հարցերին: Ամերիկյան իշխանությունները հրապարակեցին ծանրակշիռ փաստարկներ, որոնց համաձայն` ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության և նախագահի թեկնածու Հիլարի Քլիթոնի թիմի համակարգչային ցանցերի վրա հաքերային հարձակումները կազմակերպել են ռուսական գաղտնի ծառայությունները՝ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: Կիբերհարձակման նպատակը եղել է ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ հանրության հավատը խաթարելը և երկրի, հասարակության ներսում պառակտում մտցնելը, և ըստ էության, ինչպես նշում է ամերիկյան կառավարությունը, դա ազդել է ընտրությունների վերջնական ելքի վրա:

Օբամայի պատժամիջոցները

Սպիտակ տունը լքելուց օրեր առաջ՝ 2016 թ. դեկտեմբերի 29-ին, ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր, աննախադեպ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ վտարելով Միացյալ Նահանգներում գտնվող 35 ռուսաստանցի դիվանագետների: Նախագահը պատժամիջոցները բացատրել է ԱՄՆ 2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստով և կազմակերպված կիբերհարձակումներով՝ հաստատելով, որ Ռուսաստանը ներգրավված է եղել ԱՄՆ-ի դեմ կատարված հարձակմանը «կառավարության ամենաբարձր մակարդակներով»: Օբաման պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսական հատուկ ծառայությունների՝ Անվտանգության դաշնային ծառայության և Հետախուզական վարչության, մասնավորապես Հետախուզական վարչության չորս աշխատակիցների ու երեք ընկերությունների նկատմամբ, որոնք «նյութական աջակցություն են ցուցաբերել Հետախուզական վարչության կիբերհարձակմանը»:

Կնամոլը

2017 թ. հունվարի 10-ին ամերիկյան BuzzFeed լրատվական կայքը և մի քանի այլ ԶԼՄ-ներ հրապարակեցին ամերիկյան հետախուզության 35 էջանոց գաղտնի զեկույցը Թրամփի և Կրեմլի կապերի մասին: Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի մասին սկանդալային հետաքննությունը իրականացրել է բրիտանական գաղտնի հետախուզական ծառայության՝ MI6-ի նախկին աշխատակից Քրիսթոֆեր Սթիլը (Christopher Steele), որը նյութի հրապարակայնացումից հետո անցել է ընդհատակ և որին ամերիկյան հետախուզական համայնքը բնորոշում է որպես «վստահելի» աղբյուր: Ըստ սկանդալային հրապարակման, ռուսական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ նյութեր կամ ինչպես ասում են՝ «կոմպրոմատ» ունեն Դոնալդ Թրամփի մասին:

Նշվում է, որ 2013 թվականին բազմաթիվ կանանց հետ սկանդալային կապերով հայտնի Դոնալդ Թրամփը այցելել էր Մոսկվա և հանգրվանել Ritz Carlton հյուրանոցում, որը եղել է ФСБ-ի անմիջական հսկողության տակ: Կրեմլի գործակալները տեսագրել և ձայնագրել են միլիարդատիրոջ և ռուս մարմնավաճառուհիների «այլասերված պահվածքը» հյուրանոցի համարում: Ընդ որում, ինչպես գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, դա նույն հյուրանոցն է, որտեղ ռուսաստանյան այցի ընթացքում հանգրվանել է նաև Բարաք Օբաման. «Փաստաթղթում նշվում է, որ ռուսական աղբյուրները ասել են (բրիտանացի) աշխատակցին, որ իրենք ընդարձակ նյութ ունեն արդեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ ներառյալ գաղտնի տեսագրությունը հյուրանոցի համարում, որտեղ նա հետևել է, թե ինչպես են մարմնավաճառուհիները ստորացուցիչ սեռական գործողություններ կատարում մահճակալին»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ամբողջովին հերքել է տեղեկությունը՝ այն որակելով կատարյալ կեղծիք և անհեթեթություն: Ուշագրավ է սակայն, որ «Թրամփի թղթապանակը», ըստ BuzzFeed-ի, վերահսկում է հենց Պեսկովը և ուղղակիորեն ղեկավարվում Ռուսաստանի նախագահի կողմից:

Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, ասուլիս է տվել և կտրականապես հերքել է ամերիկյան ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը՝ այն հրապարակած BuzzFeed-ն ու CNN-ը անվանելով «աղբակույտ»: Դոնալդ Թրամփը ինֆորմացիայի արտահոսքի համար մեղադրել է ամերիկյան հետախուզական ծառայություններին, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պետին: Թեև, եթե նախկինում նա խուսափում էր հարցից, թե ով է իր կարծիքով իրականացրել կիբերհարձակումը՝ ասելով, որ «համակարգիչները շատ են բարդացրել մեր կյանքը», այժմ նա նշում է, որ իր կարծիքով՝ հարձակումն իրականացրել է Ռուսաստանը, թեև դա կարող էր արած լինել նաև մեկ այլ երկիր, օրինակ՝ Չինաստանը:

3ba37249c4bdcdccddc560d2acbefb78581b8d4ac6d28f16f1pimgpsh_fullsize_distr

Պուտինի հարձակումը և ամերիկյան վախերը

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմային է անդրադարձել ամերիկացի հայտնի վերլուծաբան, նախկին ԽՍՀՄ երկրների հարցերի փորձագետ, ժամանակին ԱՄՆ պետքարտուղարությունում հատուկ խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Փոլ Գոբլը՝ խոսելով խնդրի ավելի խորքային շերտերի մասին և նշելով, որ կոմպրոմատները կամ ապատեղեկատվությունը անպայման չէ, որ իրականություն լինեն էֆեկտիվ ազդեցություն ունենալու համար: Գոբլի կարծիքով՝ Թրամփի և Ռուսաստանի ֆինանսական կապերն իրականում ավելի կարևոր են, քան վարկաբեկիչ նյութերը ընտրված նախագահի մասին:

 

– Պարոն Գոբլ, կարծում եք՝ Թրամփի մասին ռուսական կոմպրոմատի լուրն իսկապես իրակա՞ն է: Ուզում եմ ասել՝ սա իսկական սկանդալ է: Ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը ընդհանրապես և ինչպե՞ս սա կազդի ԱՄՆ-Ռուսաստան հետագա հարաբերությունների վրա:

– Պարտադիր չէ, որ ապատեղեկատվությունը կամ կոմպրոմատը համապատասխանեն իրականությանը, որպեսզի արդյունավետ լինեն: Նրանք, ովքեր ուզում են հավատալ ասվածին, կհավատան, որովհետև դա կհաստատի այն, ինչ իրենք մտածում են, անկախ նրանից՝ դա ճիշտ է, թե ոչ: Նրանք, ովքեր չեն ուզում հավատալ, չեն ընդունի դա, նույնիսկ եթե ներկայացնվում են ապացույցներ, որ դա իսկապես ճշմարտությունն է: Համոզված եմ, որ Կրեմլը փորձել է կոմպրոմատ հավաքել Թրամփի մասին, այնուամենայնիվ չեմ կարող ասել՝ այն, ինչ հրապարակվել է, համապտասխանում է իրականությանը, թե ոչ: Իմ կարծիքով՝ Մոսկվայի ֆինանսական ներգավումը նոր նախագահի հետ ավելի կարևոր է, քան անպարկեշտ ու վարկաբեկիչ նյութերը, որոնց մասին կարդացել ենք վերջին օրերին:

– Անշուշտ, ԱՄՆ գործող կառավարությունը ունեցել է ծանրակշիռ փաստեր ու փաստարկներ հայտարարելու, որ Ռուսաստանը հաքերային հարձակմամբ ցանկացել է միջամտել ընտրական գործընթացին: Ամեն դեպքում ո՞րն է Ձեր անձնական գնահատականը այս հարցի առնչությամբ, թե Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը ի՞նչ դեր է խաղացել 2016-ի ընտրություններում և որքանո՞վ է ազդել նախագահական ընտրությունների արդյունքի վրա:

– Պարտադիր չէ, որ ռուսական հաքերային հարձակումը վճռած լինի նոյեմբերի ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ում, բայց այն խորապես ազդել է ամերիկյան քաղաքականության վրա՝ առաջացնելով իրական վախեր, որ Մոսկվան կարող է միջամտել ամերիկյան ներքին քաղաքականությանը, մանիպուլացնել ամերիկյան մեդիան և ստեղծել իրավիճակ, որում Միացյալ Նահանգները շատ ավելի պառակտված կլինի, քան եղել է, և դա ապագայում նաև կարող է աշխատել Մոսկվայի դեմ: Պուտինի հարձակումը ԱՄՆ-ի վրա շատ վիրավորական է Ամերիկայի համար, բայց այն նաև ստեղծում է մի վիճակ, որում Թրամփի ցանկացած զիջում Մոսկվային կդիտարկվի այն իմաստով, թե նա «ռուսական գործակալ» է կամ վերահսկվում է Մոսկվայի կողմից՝ շնորհիվ տնտեսական մանիպուլյացիայի կամ կոմպրոմատի:

– Ի՞նչ քաղաքական հաշվարկներ է արել Օբաման՝ նոր պատժամիջոցներ սահմանելով ՌԴ-ի նկատմամբ իր նախագահության վերջին օրերին, նախքան իրեն կհաջորդի մի նախագահ, որը, կարծես, այնքան էլ հակված չի շարունակելու Օբամայի քաղաքական գիծը՝ հատկապես արտաքին քաղաքականության և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների առումով: Հետևաբար ի՞նչ քաղաքական էֆեկտ է ակնկալում Օբաման իր այս քայլով, սա ինչպե՞ս կազդի Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության և ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա:

– Ընդլայնելով պատժամիջոցները և սահմանելով նոր պատժամիջոցներ՝ Օբաման հասավ երկու արդյունքի: Մի կողմից, նա արեց մի բան, որը քչերը կմոռանան. նա դեռևս նախագահ է ու դեռևս կայացնում է որոշումներ՝ ի հեճուկս Թրամփի և Կոնգրեսի որոշ հանրապետական անդամների, որոնք պնդում էին, թե այդպես չի լինի: Մյուս կողմից, նա ստեղծեց մի թնջուկ, որը Թրամփը ստիպված կլինի քանդել, եթե վերջինս իրոք ուզում է փոխել քաղաքական կուրսը: Ինչքան շատ լինեն այդ թնջուկները, այնքան ավելի դժվար կլինի ապագա նախագահի համար:

– Որոշ փորձագետներ ասում են, թե Օբաման դրանով անուղղակիորեն կասկածի տակ է դրել Թրամփի լեգիտիմությունը, որովհետև ստացվում է, որ Ռուսաստանի միջամտությունը նպաստել է իր հաղթանակին, և այդպիսով գործող նախագահը հող է նախապատրաստում հետագայում Թրամփի հնարավոր պաշտոնանկության (իմփիչմենթի) կամ առնվազն նրա զսպման կամ գործողությունների սահմանափակման, եթե շարունակի իրեն վատ դրսևորել ամերիկյան շահերի տեսանկյունից կամ, օրինակ, գովաբանել Պուտինին:

– Թրամփի ասածները կամ արածները դուր չեն գալիս շատ ամերիկացիների: Վերջիվերջո, ԱՄՆ բնակչության մեծամասնությունը քվեարկել է Քլինթոնի, ոչ թե Թրամփի օգտին: Կարծում եմ՝ դեմոկրատները, այդ թվում՝ Օբաման կանեն հնարավորը՝ սահմանափակելու Թրամփի քաղաքականության արդյունավետությունը՝ ճիշտ այնպես, ինչպես հանրապետականները վերջին 8 տարիների ընթացքում աշխատում էին խանգարել Օբամային հասնելու իր նպատակներին: Սակայն կարծում եմ, որ այդ ջանքերն ավելի շատ ուղղված են լինելու ներքին, քան թե արտաքին քաղաքականությանը:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված