Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Թուրքիայի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը. Սպիտակ տուն
ՔաղաքականությունԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ։
Այս առնչությամբ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Նրանք ընդգծել են իրենց համատեղ հավատարմությունը ինչպես շարունակական դիվանագիտությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»: