Տղամարդը դաժանորեն ծեծել է 5-ամյա խորթ դստերը․ երեխան մահացել է. դեպք Եկատերինբուրգում
ԱշխարհՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տղամարդը դաժանորեն ծեծել է հնգամյա խորթ դստերը, մինչ երեխայի մայրը եղել է աշխատանքի։ Տղամարդն ու կինը, ըստ տեղի իրավապահների, վիճել են միմյանց հետ, որից հետո կինը գնացել է աշխատանքի։
Տղամարդն էլ չարացածությունից, որոշել է կնոջից վրեժ լուծել՝ եւ ծեծել է կնոջ հնգամյա դստերը, որի խորթ հայրն է եղել։ Երբ կինը վերադարձել է աշխատանքից, աղջնակն արդեն եղել է մահացած՝ ստացած վնասվածքներից։ Տղամարդուն ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։