ԱՄՆ-ն Լեհաստան կտեղափոխի մոտ 2500 լրացուցիչ զինվոր
ԱշխարհԱՄՆ-ն Լեհաստան կտեղափոխի մոտ 2500 զինվորական։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 2-ին, հայտարարել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը։
«Մենք հույսը դնում ենք ամերիկացի զինվորների վրա, և նման բանակցություններ եղել են... Մենք կարծես թե կունենանք մոտ 2500 լրացուցիչ զինվոր»,- ասել է Սոլոխը Polskie Radio ռադիոկայանի եթերում։ Նշվում է, որ ներկայում Լեհաստանում կա մոտ 5500 ամերիկացի զինվոր։
Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի այլ երկրներ ամերիկյան զորքերի մոտալուտ տեղակայման մասին։ Սակայն նա պարզաբանել է, որ դրանք «շատ չեն լինելու»։