Փաշինյանը քաղաքական առևտրի մեջ է Արևմուտքի հետ, ՌԴ-ին դիֆերամբելով՝ փորձում է երկու աթոռին էլ նստել
Քաղաքականություն«Փաշինյանը թող քարտեզները վերցնի, նայի իր բանավոր հրամանի պատճառով մենք որտե՞ղ ենք կանգնած և ինչքա՞ն կարող ենք հայելային հետ քաշվել, սա հերթական ադրբեջանանպաստ հարցի լուծումն է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Վահե Հակոբյանը:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և կալանավորման գործընթացներին՝ պատգամավորը նկատեց. «Վախի մթնոլորտ է ձևավորված ոչ միայն Սյունիքում, այլև ՀՀ-ի մյուս տարածքներում։ Ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուներին կամ կալանավորում են, կամ կալանքի տակ են պահում և միջազգային կառույցների, դեսպանատների լռությունը խոսում է այն մասին, որ
Փաշինյանը քաղաքական առևտրի մեջ է մտել Արևմուտքի հետ և ՌԴ-ին դիֆերամբներ անելով՝ փորձում է երկու աթոռին էլ նստել, բայց դա հնարավոր չէ, եթե Արևմուտքը հույս ունի, որ Փաշինյանը վեկտոր կփոխի՝ չարաչար սխալվում է, Փաշինյանը վեկտորը կփոխի, երբ Արևմուտքի ազդեցությունը մեծանա»:
Մանրամասները՝ տեսանյութում։