Հայերեն


«Շատ հուզական վիճակում եմ, իմ կյանքում կայունություն է պակասում»․ Իրինա Այվազյանը՝ զգացմունքների, հոգեվիճակի վրա ազդող կարծիքների, Գևորգի հետ հարաբերությունները վերսկսելու քննարկումների մասին

Life

Երգիչ Գևորգ Մկրտչյանի և դերասանուհի Իրինա Այվազյանի հարաբերությունները շարունակում են մնալ քննարկումների կիզակետում։ Գևորգն օրեր առաջ հյուրընկալվել էր Look&Face նախագծին, որի ժամանակ առաջին անգամ անկեղծացել էր իր ապրումների, Իրինայի՝ ընկեր ունենալու, այս ընթացքում այլ հարաբերություններ չսկսելու մասին։ Գևորգը նշել էր, որ սրտանց երջանկություն է մաղթում Իրինային, իրենք հարազատ են։

Մինչև այս, հիմնականում Գևորգին էին մեղադրում Իրինայի հայտնիությունն իր PR–ի համար օգտագործելու համար, հարցազրույցից հետո շատերը սկսեցին մեղադրել Իրինային, որ չի սիրել Գևորգին, այլապես չէր կարող նոր հարաբերություն սկսել։ Մեկնաբանությունների հոսքը բավականին ազդել էին Իրինայի վրա։ Նա սթորի էր արել՝ մարդկանց խնդրելով ավելի կոռեկտ լինել, որի ժամանակ նաև հուզվել էր։

Tert.am Life–ն Իրինայի հետ խոսեց իր ապրումների և կյանքի այս փուլի մասին։

«Իրականում միշտ թեթև եմ նայել բացասական մեկնաբանություններին, բայց ինչ–որ պահ է գալիս, այդ ամենն ազդում է։ Մարդիկ կարող են ուշադրություն չդարձնել աշխատանքիդ, բայց խոսել քո քաշից, անձնականից։ Որքան էլ պատրաստ լինես տարբեր կարծիքների, պահ է գալիս, երբ ի վիճակի չես դիմանալու այդ ամենին։ Կարծում եմ՝ իմ ներկայիս հոգեվիճակս էլ նպաստում է, որպեսզի ավելի սուր ընկալեմ ամեն բան։ Յուրաքանչյուր մեկնաբանություն գրող պետք է հասկանա, որ մենք էլ զգացմունքներ ունենք։ Իմ հանդեպ բացասականն ավելի քիչ է, դրական բաներ գրողներն ավելի շատ են, բայց, երբեմն, կենտրոնանում ես բացասականի վրա»,– ասաց Իրինան ու հավելեց, որ այս անգամ նեղվածությունը 1 օր է տևել, նախորդ անգամները շատ ավելի կարճ են եղել։

Խոսելով ներկայիս հոգեվիճակի մասին՝ Իրինան ասաց, որ կայունության կարիք ունի։ «Ինձ մոտ հիմա ոչինչ կայուն չէ, հոգեվիճակս՝ ևս։ Դա էլ է ազդում, որպեսզի ամեն ինչ սուր ընկալեմ։ Ինձ ինչ–որ մի բանի ստաբիլություն է պակասում, կարևոր չէ՝ ինչի։  Անորոշությունն ավելի շատ է խանգարում, քան վատ մի բանը։ Օրինակ՝ աշխատանքի մեջ «Բեկորները» վերջացավ։ Ես չգիտեմ՝ վաղն ինձ ի՞նչ է սպասվում՝ նոր նախագիծ կլինի՞, թե՞ ոչ,– ասաց նա ու հավելեց, որ հիմա իր մոտ շատ հուզական փուլ է։ –Այսպիսի փուլից հետո ոտքի կանգնելն ավելի բարդ է, միշտ ուժեղ եմ եղել, էմոցիաներս ցույց չեմ տվել, բայց հիմա չեմ կարողանում կառավարել էմոցիաներս։ Երևի, սթրեսային վիճակից է, որ թուլացել եմ»։

Միաժամանակ Իրինան նշեց, որ որքան էլ սրտնեղում է կարծիքներից, չի ուզում ապրել հասարակության կարծիքով և սահմանափակել ինքն իրեն։ «Ոչ ոք չգիտի քո կյանքն իր բոլոր շերտերով։ Ես չեմ ուզում ապրել իմ կյանքը մարդկանց թելադրածով։ Չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, ուզում եմ կյանքում բավարարված լինել, անել այն, ինչ ուզում եմ։ Ես անկեղծ մարդ եմ, առանց մտածելու ասում և անում եմ այն, ինչ ուզում եմ։ Եթե ինձ սահմանափակեմ, հաստատ հետո կփոշմանեմ»,– ասաց Իրինան։

Դերասանուհին միշտ բաց է պահել իր անձնական կյանքը։ Նա նշեց, որ վերջերս սկսել է փոշմանել դրա համար․ «Հասկացել եմ, որ երբ անձնական կյանքդ գաղտնի ես պահում, ավելի լավ է։ Իհարկե, երբ նայում եմ՝ ինչքան եմ ձգտել հասնելու այս ամենին, հասկանում եմ, որ ես այն կետում եմ, որտեղ շատ վաղուց երազել եմ լինել, բայց պահեր են լինում մտածում եմ՝ եթե ես հանրային չլինեի, այսինչ հարցն այսպես կլիներ»։

Անդրադառնալով հարցին, որ համաձայնել է նկարահանվել Գևորգ Մկրտչյանի նոր տեսահոլովակում, ինչը նշանակում է, որ իրենք ևս մեկ անգամ հարթակ են ստեղծելու, որպեսզի մարդիկ քննարկեն իրենց անձնական կյանքը՝ Իրինան պատասխանեց․ «Գևորգի տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը վաղուց եմ ընդունել։ Ավելի վաղ պետք է նկարահանեինք, տեխնիկական խնդիրներ առաջացան։ Պայմանավորվել ենք, որ սա մեր վերջին համագործակցությունն է լինելու, բայց երբեք չգիտես՝ վաղն ինչ կլինի»։

Ինչ վերաբերվում է հասարակական քննարկումներին, որ Իրինան և Գևորգը դեռ կմիանան՝ դերասանուհին ասաց․ «Էս պահի դրությամբ ես 100 տոկոսով բացառում եմ, որ նորից միասին կլինենք, բայց սովորել եմ, որ երբեք չպիտի բացառես այն, ինչ չի եղել։ Ես հիմա մի կետում եմ, երբ ինձ համար ոչինչ հավաստի չէ, ինքս ուղղակի չգիտեմ՝ ճիշտն ու սխալը։ Հավատում եմ միայն նրան, ինչ այս պահին տեսնում ու զգում եմ»։

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Ամենադիտված