Թուրքիայի և Հունաստանի սահմանին 12 միգրանտի մարմին են գտել
ԱշխարհԹուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ «միգրանտներն այդպես էլ սահման չեն հասել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: