Բենզեման բաց կթողնի գավաթային խաղը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Արքայական գավաթի քառորդ եզրափակչի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բենզեման չի խաղա թեթեւ վնասվածքի պատճառով. Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է չվտանգել թիմի առաջատարներից մեկի առողջությունը։
«Աթլետիկ» – «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը և կսկսվի Երևանի ժամանակով 00:30-ին: