Հայերեն


Ռազմական բարեփոխումը Հայաստանում. Փաշինյանը ու՞ր կտանի հայկական բանակը

Քաղաքականություն

politnavigator.net–ը գրում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է բանակի արդիականացման և վերազինման մասին, որը պետք է զինված լինի ամենաժամանակակից զինատեսակներով, պետք է կրճատի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ինչպես նաև հատուկ ուշադրության է դարձվելու տարբեր հատուկ նշանակության ուժերի ստեղծմանն ու զարգացմանը: Նախատեսվող բարեփոխման շրջանակներում կառավարությունն արդեն որոշում է կայացրել զինծառայության համար կին ներկայացուցիչներ ընդունելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով հանրապետությունը պետք է հնարավորինս արագ ստեղծի բարձր պրոֆեսիոնալիզմի բանակ։

Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը հստակ ցույց տվեց, որ Հայաստանին իրոք անհրաժեշտ է զինված ուժերը բարեփոխել մի քանի ուղղություններով, վերանայել ուժն ու սպառազինությունը։ PolitNavigator-ը փորձել է պարզել, թե որքանո՞վ են իրատեսական Նիկոլ Փաշինյանի հայկական բանակը բարեփոխելու ծրագրերը` հաշվի առնելով Հայաստանի տնտեսության անկայուն վիճակը։

«Ռազմական բարեփոխումների մասին հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ոգով են, ովքեր իրական քայլերի փոխարեն իմիտացնում են բուռն գործունեություն։ Բարեփոխումների մասին շատ են խոսում, բայց իրականում այդ ոլորտում իրական քայլեր չկան։ Չկա ռազմական բարեփոխումների տարրական հայեցակարգ, չկա այն, թե ինչպիսին պետք է լինի այն։ Միայն ամպագոռգոռ հայտարարություններ, որոնք կոչված են շոյել ժողովրդի ականջները»,- ասել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը։

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները, հայտարարելով իրենց բարեփոխումների մասին, կփորձեն չեղարկել ժամկետային զորակոչը` ծառայության մեջ թողնելով միայն պայմանագրային զինծառայողներին։ «Ներկայիս իշխանությունները չեն հրապարակել բարեփոխումների ծրագիրը։ Պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին խոսելը կարող է ամեն ինչ նշանակել։ Օրինակ` կառավարությունը կարող է չեղարկել պարտադիր զորակոչը և ծառայության թողնել արդեն այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողներին։ Իսկ դրանք 10 հազարից ավելի են։ Ստացվում է, որ ժամկետայիններ չկան, և բանակը կարելի է անվանել «պրոֆեսիոնալ», քանի որ այնտեղ միայն պայմանագրայիններ են։ Նաև նման կրճատման համար լրացուցիչ ֆինանսական միջոցնեեր պետք չեն»,– ասել է նա։

Հարց. -Բարեփոխումների իրականացումը միշտ փոխկապակցված է հսկայական ֆինանսական ծախսերի հետ։ Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կգա ֆինանսավորումը:

Պատասխան. -Գործող իշխանությունը չի վարանում պարտքով գումար վերցնել, երբ դրա կարիքն ունի։ Օրինակ` եթե մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի պետական ​​պարտքը կազմում էր 6,8 միլիարդ դոլար, ապա Փաշինյանի իշխանության պաշտոնավարման երեքուկես տարիների ընթացքում այն ​​ավելացել է 40 տոկոսով՝ գերազանցելով 9 միլիարդը։

Հարց. -Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա մտածում բանակը բարեփոխելու մասին, այլ ոչ թե ղարաբաղյան պատերազմից առաջ։

Պատասխան. -Պատերազմից առաջ նա բազմիցս խոսել է ռազմական ոլորտի ձեռքբերումների մասին, օրինակ, որ սննունդը բարելավվել է, ռազմական մատակարարումների ծավալը կտրուկ աճել է և այլն։ Բայց պետք է նշել, որ ռազմական պայմանագրերի հիմնական մասը կնքվել է նախորդ իշխանության օրոք։ Մյուս կողմից նախկին իշխանությունների օրոք ընդունված բանակի վերազինման ծրագիրը չեղարկվել է նոր իշխանությունների գալուստով, ինչը, բնականաբար, վատ ազդեցություն է ունեցել պատերազմի ժամանակ։

Հարց. -Ի՞նչ է հիմա իրենից ներկայացնում Հայաստանի բանակը։ Որո՞նք են նրա ամենաթույլ և ուժեղ կողմերը՝ համեմատած իր հարևանների և հակառակորդ Ադրբեջանի հետ։

Պատասխան. -Չնայած Ղարաբաղի պարտված պատերազմին, հայկական բանակը դեռևս գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ալիևը պարբերաբար հարձակվում է հայկական բանակի վրա։ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ հայկական բանակը հիմա էլ տարածաշրջանային լուրջ գործոն է, և եթե իշխանության գան ազգային ուժեր, ապա կկարողանան արագ վերականգնել բանակը այնպես, որ  Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ։

Հարց. -Ի՞նչ ցույց տվեց պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ թերություններ պետք է բարեփոխվեն/բարելավվեն, և արդյո՞ք Փաշինյանը դա խոստանում է։

Պատասխան. -Պատերազմում կրած պարտությունը գործող իշխանությունների քաղաքականության արդյունքն էր՝ և՛ պաշտպանական, և՛ դիվանագիտության, և՛ գաղափարախոսության և այլ ոլորտներում։ Ընդ որում ​​պատերազմից հետո էլ ճիշտ եզրակացություններ չեն արվել։ Սա քաղաքականության խնդիր է։ Իշխանությունները հայտարարել են, որ գալու է խաղաղության դարաշրջան, և հավանաբար դրա համար են թուլացնում բանակը` հուսալով, որ դրանով կհանդարտեցնեն ագրեսորին։

Հարց. -Ո՞ւմ աջակցությամբ է Փաշինյանը պատրաստվում արդիականացում իրականացնել, եթե երկրում Սորոսի բազմաթիվ ՀԿ-ներ կան։ Կա՞ վտանգ, որ բարեփոխումը կգնա արևմտյան զենք գնելու և ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։

Պատասխան. -Չեմ կարծում, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ից շեղում կլինի։ Հայաստանի իշխանություններն այժմ շատ սահմանափակ են այդ հարցերում թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական տեսակետից, մինչդեռ Ռուսաստանը հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից սպառազինություն ցածր գներով։ Բայց Զինված ուժերի բարեփոխման հարցում արևմտյան օրակարգն արդեն ակնհայտ է։ Մասնավորապես դա զորակոչի կրճատման և բանակում կանանց թվի ավելացման հայտարարված նպատակներն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին
Ամենադիտված