«Ես արդեն 4 տարի է՝ կին չունեմ»․ Արա Մարտիրոսյանն անդրադարձել է լուրին, թե իր կինը մարդու է վրաերթի ենթարկել
LifeԱյսօր Երևանում տեղի է ունեցել վրաերթ, որից հետո shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ վրաերթ կատարած կինը՝ Լիլիթ Գալստյանը, երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս ևս եղել էր դեպքի վայրում։
Երգիչը մեկնաբանել է shamshyan.com կայքում հրապարակված տեղեկությունը, թե իր կինը քաղաքացու է վրաերթի ենթարկել։
«Պարոն Շամշյան, պարզապես տեղեկացնում եմ ձեզ: Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են: Ես արդեն 4 տարի է՝ կին չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշխատակիցը: Հարգանքներով՝ Արա Մարտիրոսյան»,-գրել է նա: