Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը և դաշինքին կոչ են անում հրաժարվել «սառը պատերազմի» մոտեցումներից
ԱշխարհՌուսաստանն ու Չինաստանը կառուցել են «նոր տիպի հարաբերություններ», որոնք գերազանցում են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի ռազմաքաղաքական դաշինքներին։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ՌԴ ղեկավարի Պեկին կատարած այցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Մոսկվան և Պեկինը խորապես մտահոգված են միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներով և վստահ են, որ ոչ մի պետություն չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունը ուրիշների հաշվին։
Ռուսաստանը և Չինաստանը դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը և դաշինքին կոչ են անում հրաժարվել «սառը պատերազմի» մոտեցումներից: Պեկինը «հասկանում և աջակցում է» Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ձևավորման ռուսական առաջարկներին:
Մոսկվան և Պեկինը Վաշինգտոնին կոչ են անում հրաժարվել Եվրոպայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու ծրագրերից և կամրապնդեն համակարգումը այս հարցում, ասված է հայտարարությունում: