«Եկեղեցու միջոցով». Արևմուտքը պառակտում է կազմակերպել Ուկրաինայում և Հայաստանը հեղեղել է աղանդներով
Հասարակությունanna-news.info–ն գրում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքականությունը թափանցում է մարդկանց կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Դա վերաբերում է նաև եկեղեցուն, և կրոնին ընդհանրապես։ Պաշտոնական Կիևի խարդախությունը ինքնահռչակ անջատողական, այսպես կոչված, «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու» տեսքով իրականացվել է Արևմուտքի և նույն Թուրքիայի մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «մասն է ունեցել» այդ գործընթացում։
Այս մասին հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանող Երևանի Քրիստոսի Հարության տաճարի քահանա Ալեքսանդր վարդապետը։ Նրա կարծիքով Ստամբուլի պատրիարք Բարդուղիմեոսի կողմից անջատողական «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու» ճանաչումը տեղի է ունեցել «ոչ առանց Էրդողանի մասնակցության»։ Հայր Ալեքսանդրը հատկապես շեշտել է այն փաստը, որ վրացական եկեղեցին չի ճանաչում այդ ուկրաինական «ինքնավարությունը»։ Ուղղափառ քահանան ընդգծել է, որ Ուկրաինայում Արևմուտքը հարձակվում է ուղղափառ եկեղեցու վրա արմատական անջատողականների օգնությամբ։ Հայաստանում այդ աջակցությունը տրամադրվում է արևմտյան, կեղծ քրիստոնեական ավերիչ աղանդների ընդլայնման միջոցով։ Այդ խաբեբաների հետ կապված գործընթացները, ինչպես վստահեցրել է հայր Ալեքսանդրը, «բավականին անտեսված են»։ Հանրապետությունում ամենաակտիվը, ըստ քահանայի, մորմոնների, բապտիստների, հիսունականների աղանդներն են. շուրջ 300 հազար հետևորդներ են ներկայացնում այդ ցանցերը։ Նա այդ իրավիճակի ենթատեքստում է տեսնում իրավիճակի այն վատ ազդեցությունը 44-օրյա պատերազմի ելքի վրա, որի արդյունքում Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի զգալի մասը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը