Դժբախտ դեպք Ծաղկաձորում. 14 տարեկան տղա է մահացել
ՀասարակությունԱյսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է: Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն․ գրում է hraparak.am-ը։
Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:
Ավելին՝ այստեղ