Բայդենը Բենեթին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին
ԱշխարհԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին: Ամփոփելով զրույցի արդյունքներն՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախագահը վարչապետին շնորհակալություն է հայտնել Իսրայել այցելելու՝ նրա հրավերի համար և ասել, որ անհամբերությամբ սպասում է այցին այս տարի ավելի ուշ: Նրանք պայմանավորվել են, որ իրենց խմբերը կշարունակեն սերտ խորհրդակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր և «Մերձավորարևելյան տարածաշրջանի այլ մարտահրավերներ», ներառյալ «Իրանի կողմից սպառնալիքը»:
«(ԱՄՆ-ի) նախագահն ընդգծել է Մերձավոր Արևելքում կայունության և գործընկերության ամրապանդման իր հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զրույցի թեմաներից մեկն է դարձել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշիի ոչնչացման՝ ԱՄՆ-ի զինված ուժերի իրականացրած գործողությունը:
Միացյալ Նահանգների նախագահը նաև հայտարարել է Իսրայելի անվտանգության և ազատության գործողությունների՝ իր անդրդվելի աջակցության մասին՝ ուշադությունը սրելով իսրայելական «Երկաթե գմբեթ» (ՀՕՊ-ի) համակարգի լիակատար օժանդակության վրա: Բացի այդ, Բայդենը և Բենեթը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: