Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ բրիտանականի
ՏնտեսությունԵվրոպական ֆոնդային բորսաների փետրվարի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 15242.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 7028.41 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 7567.07 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.04%-ով և կազմել 1489.18 կետ: