Հայերեն


Ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքականություն

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահի առցանց հանդիպմանը։ «Քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը։ Այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ Եվ ես ուզում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնին և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ գործադրած ջանքերի առիթով։

Բայց հանդիպումից հետո այսպիսի մի թյուրընկալում եղավ հետևյալի շուրջ։ Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին։ Եվ Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունենք շուրջ 4000 անհետ կորածներ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք։

Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս տերմինը ճիշտ է օգտագործել։ Եվ առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ ԱԽ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն։ Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել։

Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք 217 գտնվելու վայրն անհայտ անձ։ Եվ, այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ավելի վաղ չեն հրապարակել, որ այդքան մարմիններ են փոխանցել Ադրբեջանին, որովհետև դա հումանիտար հարց է, և միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։ «Մենք շարունակելու ենք աշխատել, և հույս ունեմ, որ այս հարցում ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի»,- հավելեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին՝ արդյոք գերիների փոխանակման հարցում սակարկություններ են տեղի ունենում։ «Մենք 108 մարմինները վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև ճիշտ չենք համարում, որ դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության հարցեր չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա։ Մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք։ Մանավանդ միջազգային հանրությունը, վերջերս նաև ԵԽԽՎ-ն հստակ են դիրքորոշում հայտնել, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն»,- նշեց նա։

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ» Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ» 400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան
Ամենադիտված