Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է. բժիշկները պայքարում են նրա նշանածի կյանքի համար
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետի տեղակալ Քերոբյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 7-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, որտեղից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել էին, որ փետրվարի 5-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված 32-ամյա Նորիկ Մ-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նորիկ Մ-ի հետ ավտոմեքենայում եղել է նաև 19-ամյա Հեղինե Մ-ն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա և վարորդը նշանադրված են եղել։