Նա 61 տարեկան է, սակայն դեռ գովազդում է լողազգեստներ․ ահա, թե որն է գաղտնիքը
LifeԱյս կինն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ հաջողակ մոդել կարող են լինել ոչ միայն երիտասարդ աղջիկները։ Յասմինե Ռոսսին՝ 61 տարեկան, վերջերս նկարահանվել է լողազգեստների գովազդում։
Հավաքածուի ստեղծողները փորձել են հեռու մնալ ավելորդ սեքսուալությունից ու ընդգծել գեղեցկությունն ու բնականը, որի համար էլ ընտրել են Յասմինին։
Չնայած տարիքին՝ Ռոսսին շատ հաջողակ է մոդելային բիզնեսում, իսկ ինչո՞ւմ է նրա արտաքին հիասքանչ տեսքի գաղտնիքը։
Ինչպես վստահեցնում է կինը, նա ունի մի քանի կանոն․ առաջին՝ ապրել այնպես, ինչպես իրեն դուր է գալիս, անել այն, ինչ սիրում է։Երկրորդ՝ առողջ սնունդ՝ շատ բանջարեղեն ու ձկնեղեն։ Եվ երրորդ՝ մաշկի ու մազերի խնամք՝ բնական բաղադրիչների միջոցով։
Եվ ահա, բնական գեղեցկություն ու հարմոնիա։