Այսօր ռադիոյի համաշխարհային օրն է. այն կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը
ԱշխարհՌադիոն շարունակում է մնալ աշխարհի ամենավստահելի և հասանելի մեդիաներից մեկը:
Այդ մասին ասված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջում։
«2012 թվականից Ռադիոյի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 13-ին: Օրն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2011 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս տարի Ռադիոյի համաշխարհային օրը կրում է «Ռադիոն և վստահությունը» խորագիրը»,-նշված է գրառման մեջ։