ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Բելգիա, Լիտվա եւ Լեհաստան
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կայցելի Բելգիա, Լիտվա եւ Լեհաստան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Օսթինը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։ Բրյուսելում Օսթինը կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին վերջնական որոշում է կայացրել, բայց «նա կարող է դա անել առանց նախազգուշացման եւ շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանուր սահմանի երկայնքով» ։