Հարազատ գյուղում տեղի ունեցավ զինծառայող Գարիկ Վարդանյանի հոգեհանգիստը
ՀասարակությունԱրարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետարանում այսօր տեղի է ունեցել հունվարի 16-ին Մուրացանի հոսպիտակում մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի հոգեհանգիստը:

NEWS.am-ը հաղորդում է, որ արարողությանը ներկա էին զոհվածի հարազատները, ընկերները, ազգականները եւ ծանոթները: Ներկա էր նաեւ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել էր 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Նա հունվարի 17-ին պետք է զորացրվեր: