Կանադան Ուկրաինային մահաբեր զենքեր կտրամադրի
ԱշխարհԿանադայի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 7,8 մլն կանադական դոլարի (6,1 մլն դոլար) մահաբեր զենք։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Ես հավանություն եմ տվել 7,8 միլիոն (կանադական) դոլարի չափով մահաբեր զենքի և զինամթերքի հատկացմանը»,- ասել է Կանադայի վարչապետը՝ շեշտելով, որ այս մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո։
Նախկինում Կանադայի իշխանությունները հայտարարել էին ուկրաինական բանակի համար միայն համազգեստի և այլ սարքավորումների մատակարարման մասին։