Դավիդ Դե Խեան կրկնել է Պետեր Շմեյխելի ռեկորդը (ֆոտո)
ՍպորտԱնգլիայի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Բրայթոնից» (2։0) գոլ բաց չթողնելու շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կրկնել է ակումբային ռեկորդ։
Իսպանացի խաղացողը Պրեմիեր լիգայում 128-րդ հանդիպումն անցկացրեց առանց գոլ բաց թողնելու։
Նույն ցուցանիշը «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցել է դանիացի Պետեր Շմեյխելը, որն անգլիական ակումբը ներկայացրել է 1991-1999 թվականներին։