Հայերեն


«Կարեն Կարապետյանին ընտրել է Սերժ Սարգսյանը, ռուսները պարտավոր չեն վճարել»․ ռուս մեկնաբան

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը նշանակել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, կիսել է իշխանությունը նրա հետ փափուկ անցումը կառավարման նոր համակարգին ապահովելու նպատակով, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ խոսելով Կարապետյան-Սարգսյան հարաբերությունների, ներիշխանական գործընթացների և այս համատեքստում Ռուսաստանի գործոնի մասին:

Քաղաքագետի համոզմամբ՝ Կարապետյանը Հայաստանի, ոչ թե Մոսկվայի ներկայացուցիչն է, և Սարգսյանը ինքն է ընտրել Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու համար:

Նա անդրադարձավ նաև հունվարի 24-ին Մոսկվայում Կարեն Կարապետյանի և իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման մասին:

– Պարոն Կոլերով, ի՞նչ նշանակություն ունի, Ձեր կարծիքով, վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա՝ առաջին հերթին հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, քաղաքական և տնտեսական համագործակցության առումով:

– Հարցը խիստ ընդհանրական է: Ըստ էության, կարող եմ ասել, որ այսօր, երբ Հայաստանի նոր վարչապետը հանձն է առել կառավարության, տնտեսական քաղաքականությունը օպտիմալացնելու գործը, բոլորը ուշադրությամբ կհետևեն Մեդվեդևի հետ իր բանակցությունների արդյունքներին, որովհետև չի կարելի արդյունավետ համարել նախորդ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի բանակցությունները Մեդվեդևի հետ: Երբ Մեդվեդևը հանդիպում էր Հովիկ Աբրահամյանի հետ, քննարկվում էին ինչ-որ ընթացիկ հարցեր, և սկզբունքային խնդիրներ չէին լուծվում: Այսօր, թեև, որոշ մարդիկ հաճախ գերագնահատում են Կարապետյանի կառավարչական փորձը «Գազպրոմ»-ի կետերում, այնուամենայնիվ պետք է ասել, որ Կարապետյանը շատ ավելի լավ է պատրաստված Ռուսաստանի կառավարության հետ շփվելու համար:

Անշուշտ, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հատուկ քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունները՝ Հայաստանը, ի դեմս թե՛ հանրության և թե՛ իշխանության, ավանդաբար հույս ունի, որ այդ հատուկ հարաբերությունները Հայաստանի համար կարտահայտվեն ավելի արտոնյալ պայմանների տեսքով, այսինքն՝ կազդեն էներգակիրների ինքնարժեքի և այլ հարցերի վրա: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում շատ մեծ է, հայ հանրությունը հույս ունի, որ ռուսաստանցի սեփականատերերը չեն ձգտի գերշահույթներ ստանալ Հայաստանում, այլ կլինեն ավելի համեստ, քան նախկինում լինում էր, օրինակ, երկաթուղային ոլորտում: Պետք է անկեղծ լինել և ասել, որ Հայաստանի տնտեսության գլխավոր խնդիրը, այնուամենայնիվ, կապված է երկրի աշխարհագրական դիրքի հետ, և ինչպես վերջերս Մոսկվայում ասում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ ներկայացուցիչը, խոսքը այն մասին է, որ օգտագործելով Եվրասիական միության հսկայական հնարավորությունները՝ Հայաստանում ստեղծվեն այն արտադրությունները, որոնք կունենան մեծ, հավելյալ արժեք, այսինքն՝ եթե պարզունակ օրինակ բերենք, պետք է արտադրել ոչ թե աղյուս, այլ՝ թանկարժեք իրեր:

Մեդվեդևը, իհարկե, ներկայացնում է Եվրասիական միության երկրներից միայն մեկը, և պետք է մտածել, թե ի՞նչ կարող է Ռուսաստանը առաջարկել այս իրավիճակում Հայաստանին: Եվ ամենագլխավորը՝ իսկ ի՞նչ կարող է Հայաստանը առաջարկել Ռուսաստանին այս իրավիճակում: Թվում է, որ Հայաստանը արդեն սպառել է Ռուսաստանի համար նախատեսված իր առաջարկների ցանկը: Հայաստանը ոչինչ չի կարող առաջարկել Ռուսաստանին տնտեսության մեջ, որովհետև բոլոր հետաքրքիր հարցերի շուրջ արդեն պայմանավորվել են, բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ մոնոպոլիզացված, և սխալ է ասել, թե հնարավոր է հասնել փոփոխությունների՝ առանց վարչարարական լուծումների:

– Այսինքն՝ դա վատ է դիտվում ռուսական բիզնեսի կողմից:

– Մոնոպոլիզացիան վատ է ընդհանրապես ցանկացած բիզնեսի համար, բայց այդպիսին է իրականությունը:

Բոլոր նրանք, ովքեր թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում զբաղվում են հայկական հարցերով, շատ լավ են հիշում Մեդվեդևի հայտարարությունը Ապրիլյան պատերազմից հետո՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, թեև, իհարկե, հասկանում եմ, որ դա չի կարող լինել բանակցային օրակարգի մի մասը:

Համոզված եմ, որ Մեդվեդևի այդ հայտարարությունը և իր այդ դիրքորոշումը (չէ որ դրանք պատահական խոսքեր չէին) ստվեր կգցեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

– Բայց Հայաստանում շատ գործիչներ ու վերլուծաբաններ Կարեն Կարապետյանին ընկալում են ավելի շատ ռուսական բիզնեսի և Ռուսաստանի, քան թե Հայաստանի ներկայացուցիչ, քանի որ նա երկար տարիներ պաշտոն է զբաղեցրել «Գազպրոմ»-ում: Կարծում եք՝ նա կբարձրացնի՞ նմանատիպ հարցեր՝ զուտ Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Ի՞նչ կասեք այս տեսակետի մասին:

– Ես արդեն ասացի, որ իհարկե Ադրբեջանին ծանր զինատեսակներ մատակարարելու հարցը չի քննարկվելու Մեդվեդևի և Կարապետյանի հանդիպման ընթացքում, որովհետև այդ խնդիրը չի մտնում տնտեսական հարցերի իրավասության մեջ:

Երկրորդը, Հայաստանի բոլոր 2000 հարգարժան վերլուծաբանները պետք է վերջապես հիշեցնեն, որ Կարեն Կարապետյանը երբե՛ք չի աշխատել «Գազպրոմ»-ում, երբե՛ք: Նա աշխատել է դուստր ընկերությունում, հասկանո՞ւմ եք: Նա չի ներկայացնում «Գազպրոմ»-ը և չի կարող ներկայացնել, քանի որ նա աշխատել է «Գազպրոմ»-ի դուստր ընկերությունում, Մոսկվայում: Կարեն Կարապետյանը ներկայացնում է Հայաստանը, և որևէ տեղ չես փախչի դրանից:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ուշագրավ տեղեկություն է հրապարակել այն մասին, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանը կարող է առնվազն 300 միլիոն դոլարի չափով ներդրումներ անել Հայաստանում: Թերթի աղբյուրները նշում են, թե ռուսական իշխանական վերնախավը այդ քայլով ցանկանում է ամրապնդել Կարեն Կարապետյանի դիրքերը իշխանության ներսում: Ընդհանրապես այսօր շատ է խոսվում Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների, ներքաղաքական դասավորության մեջ վարչապետի հնարավոր դերի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցը:

– Ես, իհարկե, հասկանում եմ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում բոլորը տնտեսության խոշոր մասնագետներ են, բայց թերթը պետք է ասի՝ կոնկրետ որտե՞ղ կարելի է ներդնել այդ 300 միլիոնը: Հայաստանում կա՞ ոլորտ, որտեղ կարելի է այդպիսի ներդրումներ անել: Կարծում եմ՝ ոչ:

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը քաղաքական իմաստով ամբողջովին կախված է Սերժ Սարգսյանից, այդ պատճառով էլ «Հայկական ժամանակը» պարզապես հորինում է, թե կա ինչ-որ գործոն, և որ Ռուսաստանը պատրաստ է վճարել նրա համար: Դա չի համապատասխանում իրականությանը:

– Սերժ Սարգսյանը դեկտեմբերին հայտարարեց, որ եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում՝ Կարեն Կարապետյանը կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում:

– Հանրապետական կուսակցությունը կհաղթի, դրանում որևէ կասկած չկա, բայց Սերժ Սարգսյանը նրա համար չի նշանակել Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում, որ վաղը նրան հեռացնի: Նա կիսել է Կարապետյանի հետ իշխանությունը, ազդեցությունը, որպեսզի ապահովի փափուկ անցումը նոր սահմանադրական համակարգին: Կարապետյանին՝ ինքը Սարգսյանն է ընտրել: Ռուսները պարտավոր չեն վճարել, դա Սարգսյանի գործն է: «Հայկական ժամանակի» մոտ հավանաբար դոլարային հալյուցինացիաներ են:

– Իսկ ի՞նչ կասեք 2018-ից հետո իշխանության ղեկին մնալու Սերժ Սարգսյանի հնարավոր ծրագրերի մասին:

– Նոր Սահմանադրությունը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը:

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ
Ամենադիտված