Կամարիս գյուղում այրվել է անասնագոմի տանիք. հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ
ՀասարակությունՓետրվարի 17-ին, ժամը 06:47-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է թռչնանոցում (մոտ 500 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։