Հայերեն


Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն. «Հայաստանի Հանրապետություն»

Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախի եւ Ադրբեջանի սահմանին արձանագրված հերթական կրակոցներն ավելորդ անգամ փաստում են, որ իր հողի վրա խաղաղ ապրելու համար արցախցուն անհրաժեշտ են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, ինչը ենթադրում է առաջին հերթին Արցախի պաշտպանության բանակի ուժեղացում, այն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկական միջոցներով հագեցում եւ ռուս խաղաղապահ ուժերի կարողությունների մեծացում: Բաքվի վարած ռազմատենչ քաղաքականության պարագայում միայն այս պայմանների առկայությամբ Ադրբեջանի հետ շփման գծի ողջ երկայնքով կապահովվեն արցախցու անվտանգ կյանքի եւ բնականոն կենսագործունեության պայմանները: 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակավայրերի մեծ մասը դարձել է սահմանամերձ, գյուղատնտեսական նշանակության հողամասերի զգալի մասը թշնամու ուղիղ կրակային թիրախում է: Հրադադարի խախտման Ադրբեջանի զինուժի պարբերական գործողությունների պայմաններում, փաստորեն, անհնար է դառնում նաեւ կենսական նշանակության հողատարածքների մշակումը: Այս պայմաններում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղակայված մոտ 2000 ռուս խաղաղապահները եւ 27 դիտակետերն ամենեւին բավարար չեն հրադադարի ռեժիմը վերահսկելու եւ շփման գծի երկայնքով դաշտային կամ ենթակառուցվածքային աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգությունն ապահովելու համար: Փետրվարի 15-ին ադրբեջանական զինուժն Արցախի շփման գծում երկու անգամ խախտեց հրադադարի ռեժիմը: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հարեւանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով հերթական կրակն էր բացվել նույն համայնքի վարչական տարածքում գտնվող վարելահողում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետեւանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ միայն: Պետք է արձանագրել, որ նման դեպքերը գրանցվում են այն ժամանակ, երբ գարնանային հողագործական աշխատանքները դեռ չեն էլ սկսվել: Ադրբեջանցիների հեղինակած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքներն անհնար կլինի իրականացնել առանց խաղաղապահների ներկայության: Այս դեպքում Արցախի իշխանությունները պետք է խաղաղապահների թվի առնվազն եռապատկման հարց բարձրացնեն: Դա արդեն անհրաժեշտություն է, քանի որ  Ադրբեջանն ակնհայտորեն եւ համառորեն չի ցանկանում պահպանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Մյուս կողմից էլ Բաքվի այդ քայլերն Արցախի բնակչության համար ապրելու անտանելի պայմանների ստեղծման նպատակ են հետապնդում: Ադրբեջանցիների անհեռատես մտածողությամբ՝ իրենք նման ձեւով կարող են ստիպել արցախցուն լքել իր հազարամյակների բնօրրանը: Ընդհակառակը՝ այդ քայլերով ադրբեջանցիներն ավելի են ամրացնում արցախցու վճռականությունը՝ առավել ամուր կանգնելու իր հողի վրա, իսկ հրադադարի խախտման դեպքերի միակ հետեւանքն այն է լինելու, որ Արցախի պաշտպանության բանակը ստիպված պատասխանելու է, ընդ որում՝ ոչ համարժեք միջոցներով: Նախօրեին Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակոցից էլ հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայողը, ով կայուն ծանր վիճակում է: Հակառակորդը դիմում է նման սադրանքների, այն դեպքում, երբ լավ գիտի, որ պատասխանը հետեւելու է: Բաքվի նման վարքագիծը հակասում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին ադրբեջանցիների առաջնորդի վերջին հայտարարություններին: Իրավիճակի ողջ անհեթեթությունն այն է, որ հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքն էլ անմիջապես հաջորդեցին Ալիեւի՝ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին հերթական հայտարարությանը: Մնում է միայն հերթական անգամ տարակուսել, թե որքան հակասական են խաղաղության մասին ալիեւյան պատկերացումները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված