Պուտինը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել անօրինական միգրանտների դեմ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ամենախիստ միջոցները ձեռնարկել անօրինական միգրանտների և Ռուսաստանի օրենքները խախտողների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ծայրահեղականության ցանկացած դրսևորում, օրենքի և կարգի խախտում և ապօրինի աշխատանքային գործունեություն պետք է հիմք հանդիսանան Ռուսաստանից արտաքսման և ապագայում մեր երկիր մուտքի արգելքի մասին որոշումների արագ ընդունման համար », – ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ դաժան հետևանքներ կլինեն նաև հանցավոր խմբերի համար, որոնք իրենց հանցավոր բիզնեսը կառուցում են անօրինական միգրացիայի վրա: