Ուկրաինան վերսկսել է գնդակոծել Դոնեցկն ու Լուգանսկը․ լուսանկարներ
ԱշխարհՈւկրաինայի անվտանգության ուժերը ծանր ականանետներ են արձակել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ: «Ուրբաթ օրը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները երկու անգամ խախտել են հրադադարը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պատասխանատվության գոտում»,- հայտնել է հանրապետության հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը։
Կան տեղեկություններ, որ 19 բնակելի շենք է վնասվել Լուգանսկում Ուկրաինայի Զինված ուժերի գնդակոծության պատճառով։ Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմում գործակալության աղբյուրների համաձայն՝ գնդակոծության հետևանքով վնասվել է Դեպովսկայա 22 հասցեում գտնվող մանկապարտեզը։ Որոշ տվյալներով՝ երեք խաղաղ բնակիչներ արկային հարված են ստացել։
Հրադադարի ռեժիմը խախտվել է նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում․ Ուկրաինայի անվտանգության ուժերը 68 ական և արկ են արձակել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ուղղությամբ, լրագրողներին հայտնել է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնը։ «Ժամը 5։30-ից մինչև 9։00-ը Ուկրաինայի զինված կազմավորումներից գնդակոծվել են Նովոլասպա, Գորլովկա, Ձերժինսկոյե, Դոլոմիտնոե, Վերխնետոեցկոե բնակավայրերը, ընդհանուր առմամբ՝ 122 տրամաչափի 68 ական և արկ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ինքնահռչակ Դոնեցկի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկ-Գորլովկա ավտոմայրուղու երկայնքով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից գնդակոծությունների պատճառով։
Կան տեղեկություններ, որ Դոնբասի Ստանիցիա Լուգանսկա քաղաքի մանկապարտեզում արկի արձակման հետևանքով երկու զոհ կա։