ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց
ՀասարակությունՌուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 600 միավոր ավտոմեքենաների և մոտ 2 հազար մարդու անվտանգ մուտքն Արցախ և հակառակ ուղղությամբ:
Շուրջօրյա ռեժիմով զինծառայողներն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով:
«Ռուս խաղաղապահ զորախմբի դիտորդական կետերն աշխատում եմ սովորական ռեժիմով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է դրանց զննումը, ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում» , — ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:
Ավելին՝ այստեղ