Պուտինը պահեստազորային ՌԴ քաղաքացիների զորակոչի հրաման է ստորագրել
ԱշխարհՎլադիմիր Պուտինը ՌԴ պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի հրամանագիր է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։
«Պահեստազորի ՌԴ քաղաքացիներին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Զինված ուժերում, պետական անվտանգության մարմիններում և անվտանգության դաշնային ծառայության գործակալություններում»,- ասվում է փաստաթղթում։
Կառավարությանը և մարզային գործադիր իշխանություններին հանձնարարվել է ապահովել զորակոչի ուսումնամարզական հավաքների և դրանց հետ կապված աշխատանքների իրականացումը։
Ավելին՝ այստեղ