Բեռլինի Գրան Պրի․ Արոնյանը պարտվեց եզրափակչում
ՍպորտԱվարտվեց շախմատի Բեռլինի Գրան Պրին։ Եզրափակչում Լևոն Արոնյանը պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։
Երզափակչի առաջին պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ։
Երկրորդ պարտիայում ևս գրանցվեց ոչ-ոքի։
Այսպիսով, հաղթողը որոշվեց արագ շախմատի լրացուցիչ խաղում, որում 2-0 հաշով հաղթեց Նակամուրան։
Նշենք, որ սա Գրան Պրիի առաջի փուլն էր։ Երկրորդ փուլը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 28-ին։