ՌԴ-ում զորահավաք է սկսվել․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ԱշխարհԻրավական տեղեկատվական պաշտոնական պորտալում ուրբաթ երեկոյան հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը՝ ՌԴ քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրամանագրի տեքստում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր գտնվում են պահեստազորում, ենթակա են զորակոչի՝ զինվորական հավաքների անցկացման համար։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։
Պահեստազորայինները կհամալրեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Ազգային գվարդիայի, պետական պահպանության մարմինների և ԱԴԾ-ի շարքերը:
Նշվում է, որ Զինված ուժերի ռեզերվում գտնվող քաղաքացիների հավաքները նախատեսված են պահեստազորայինների մարտական հմտությունների կատարելագործման համար և անցկացվում են ամեն տարի։
Ավելին՝ այստեղ