Դոնեցկում և Լուգանսկում հայտարարվել է ընդհանուր զորահավաք
ԱշխարհԼուգասնսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հրամանագիր է ստորագրել ինքնահռչակ հանրապետությունում համընդհանուր զորահավաքի մասին։
Հրամանագիրը 18-ից 55 տարեկան տղամարդկանց արգելում է լքել Լուգանսկը:
Լուգանսկի ղեկավարը հրաման է արձակել, որը թույլ է տալիս գործադիր իշխանություններին ձեռնարկություններից և քաղաքացիներից առգրավել պաշտպանական կարիքների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներն ու գույքը:
Շաբաթ օրը ավելի վաղ Դոնբասի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հայտարարել էր, որ հրամանագիր է ստորագրել հանրապետությունում համընդհանուր զորահավաքի մասին։