Հրդեհ է բռնկվել չշահագործվող մանկապարտեզի ներսում
ՀասարակությունՓետրվարի 20-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում գտնվող չշահագործվող մանկապարտեզի ներսում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող մանկապարտեզի սենյակներից մեկում։
Ավելին՝ այստեղ